Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Գոյաբանական սպառնալիքի դիմագրավում

Գոյաբանական սպառնալիքի դիմագրավում
03.03.2023 | 07:29

Այսօր միայն Արցախն ու արցախցիները չեն, որ գտնվում են աղետի ճիրաններում. աղետի մեջ ենք բոլորս՝ աշխարհի բոլոր հայերը: Որտեղ էլ բնակվելիս լինենք, որ պետության անձնագիր էլ ունենանք, ինչ ազգանուն էլ կրենք, ինչ ազդեցիկ դիրքի էլ հասած լինենք՝ միևնույն է, աղետի մեջ ենք:

Հայ էթնոսը վերացնելու թյուրքական ծրագրերը ոչ միայն չեն փոխվել, այլև կատարելագործվել են ավելի, քան հնարավոր էր պատկերացնել և կանխատեսել: Բանականությունից զրկված կամ զգայարաններն անջատած պետք է լինել՝ չտեսնելու, չլսելու և չկանխազգալու Հայ ազգի գլխին «դամոկլյան սրի» պես կախված արհավիրքի ծավալն ու խորությունը և մանկամիտի կամ անմեղսունակի հանգույն շարունակել ներշնչել հակառակն ու «ջայլամի կեցվածք» ընդունած ապրել ինքնախաբեության հենքի վրա կառուցած «անձնական ապահով տարածքներում»:


Խոսքերիս առհավատչյան ներկայիս արնաքամ եղած Արցախն ու թյուրքական ողորմածությանը հանձնված Հայաստանն են, որոնց «հարցերը վերջնականապես լուծելուց» հետո «պանթյուրքական ուղեղային կենտրոնը» հաջորդ փուլում ձեռնամուխ է լինելու «հայկական խոչընդոտի» վերացմանը ամբողջ աշխարհում՝ մայրցամաք առ մայրցամաք, երկիր առ երկիր՝ կազմակերպելով յուրաքանչյուր հայի ունեզրկումն ու ինչու ոչ՝ ֆիզիկական բնաջնջումը յուրաքանչյուր հայի՝ որտեղ էլ բնակվելիս լինի, որ պետության անձնագիր էլ ունենա, ինչ ազգանուն էլ կրի, ինչ ազդեցիկ դիրքի էլ հասած լինի: Արցախի և Հայաստանի «հարցերը լուծելուց» հետո թիրախում է լինելու ռուսահայությունը, հետո՝ ամբողջ Մերձավոր Արևելքի հայությունը, հետո՝ Եվրոպայի հայությունը, հետո…, և այդպես շարունակ: Եվ մի քանի մանաթի կամ լիրայի համար հարազատ մորը ծախելու պատրաստ պիղծ «ժողովրդավարական արժեհամակարգի» նվիրյալ, հակազգային գործիչները թող այլևս «թոզ չփչեն» Հայ ազգի աչքերին՝ փրփուրը բերաններին ապացուցելով հակառակը. ամեն ինչ ավելի քան պարզ է:


Այս ծրագիրը նոր չէ՝ 30-ամյա կամ 100-ամյա պատմությամբ, այն գոյություն ունի արդեն 1000 տարի՝ այն օրվանից, ինչ «թյուրքական ոտնահետքը» հայտնվեց Փոքր Ասիայում. 1000 տարի շարունակ թյուրքերը, միջոցների մեջ խտրություն չդնելով, փորձում են ազգերի ասպարեզից վերացնել Հայկական լեռնաշխարհի օրինական տիրոջը՝ Հայ ազգին: «Ապագա կա» քարոզող և ՀՀ տարածքը գործնականում Արևմտյան Ադրբեջանի կուսակալության վերածած «ՀՀ իշխանություն» կոչվող (մեղա՜քեզ, Տեր ) «խաղաղասեր» այս կոնգլոմերատը բառիս ամենաուղիղ իմաստով գտածո պարգև է թյուրքական 1000-ամյա նպատակը վերջապես ավարտական տեսքի բերելու գործում, և նրանք «քամում» են այդ պարգևից հնարավոր առավելագույնը:


Արհավիրքը կանխելու և աղետալի այս շրջանից դուրս գալու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ միջոցների մեջ խտրություն չդնելով ժամ առաջ արգելել թյուրքական հատուկ ծառայությունների անմիջական վերահսկողության տակ գտնվող և նրանց ցուցումներով գործող «ՀՀ իշխանություն» կոչվող «խաղաղասեր կոնգլոմերատին» հանդես գալ Հայ ազգի անունից և «համազգային համաձայնության» նոր իշխանության ձևավորմամբ լծվելու գոյաբանական սպառնալիքի դիմագրավմանը:


Ասելիքը չի վերաբերվում միայն հայաստանցիներին և արցախցիներին, այլ՝ ողջ հայությանը, և համազգային ազատագրական պայքարն է, որ կբեկի իրավիճակը, զի կործանարար աղետի մեջ ենք բոլորս՝ աշխարհի բոլոր հայերը՝որտեղ էլ բնակվելիս լինենք, որ պետության անձնագիր էլ ունենանք, ինչ ազգանուն էլ կրենք, ինչ ազդեցիկ դիրքի էլ հասած լինենք:


Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 8476

Մեկնաբանություններ